«Ժողովուրդ». Ինչպես կորոշվի 5 դատավորների ճակատագիրը. ԲԴԽ անդամները կիրակի օրը հավաքվելու են
Օրվա մամուլ
08:48 01/07/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչպես կորոշվի 5 դատավորների ճակատագիրը. ԲԴԽ անդամները կիրակի օրը հավաքվելու են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը ԲԴԽ-ն հրապարակելու է 5 դատավորների վերաբերյալ որոշում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադևոսյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից՝ ԲԴԽ-ն, ըստ ամենայնի, 4 դատավորների՝ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Սամվել Թադևոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները կդադարեցնի, իսկ Դավիթ Հարությունյանի մասով այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա:
Երկմտանքները նրա մասով շատ են:

«Ժողովուրդ» օրաթերթը հեռավար կհետևի, թե ինչ է կատարվում ԲԴԽ դռնփակ նիստի շրջանակներում, և կներկայացնի մանրամասներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder