«Ժողովուրդ». Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը փոխել են Կարեն Սարգսյանով
Օրվա մամուլ
09:01 01/07/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը փոխել են Կարեն Սարգսյանով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» փոխել է քաղաքապետի իր թեկնածուին: 2022թ.-ին Խզմալյանը մեծ ոգևորությամբ հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Խզմալյանն այդ ժամանակ բնորոշել էր Հախվերդյանին որպես «ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական երևանցի։ Իսկական քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվրոպական կուսակցությունը փոխել է քաղաքապետի իր թեկնածուին. այժմ նրանց թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ որն է սրա պատճառը, խնդիրներ են եղել Հախվերդյանի հետ, թե ինքն է հրաժարվել առաջադրվելուց։

«Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը մեր պատասխանն էր որոշ անհեթեթ թեկնածուներին։ Դրանով մենք ուզում էինք հիշեցնել Երևանի բացառիկ արժեքը և կարևորությունը մեր երկրի, մշակույթի և արժանապատվության համար։ Հետագայում մենք փորձեցինք ժողովրդավարական ուժերի դաշինք ստեղծել գաղափարապես նույն դաշտում գտնվող կուսակցությունների հետ։ Քննարկումներից և բանակցություններից հետո ՀԵՎԿ-ի առաջարկն ընդունեց Հայաստանի հնագույն ժողովրդավարական կառույցը՝ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»-ը։ Մեր երկու կուսակցությունների միասնական թեկնածու ընտրվեց Կարեն Սարգսյանը։ Ռուբենը մնում է մեր լավագույն ընկերը և համախոհը»,-ասաց նա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder