Մակրոնը հետաձգել է պետական այցը Գերմանիա ՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով
Քաղաքական
18:05 01/07/2023
Աշխարհ

Մակրոնը հետաձգել է պետական այցը Գերմանիա ՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է հուլիսի 2-4-ը նախատեսված պետական այցը Գերմանիա ՝ կապված իր երկրում բողոքի ցույցերի հետ: Այս մասին հայտնել  են Գերմանիայի նախագահի գրասենյակից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նախագահ Շտայնմայերի հետ և տեղեկացրել երկրում տիրող իրավիճակի մասին: Նախագահ Մակրոնը խնդրել է հետաձգել ծրագրված պետական այցը Գերմանիա», - ասված է մամուլի համար հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Շտայնմայերն ափսոսանք է հայտնել Մակրոնի որոշման կապակցությամբ, սակայն ասել է, որ լիովին հասկանում է:

«Այցը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ»,- նշել են Գերմանիայի նախագահի գրասենյակից։ Նրանք ընդգծել են, որ Շտայնմայերը «շատ ուշադիր հետևում է իրադարձություններին» Ֆրանսիայում։ «Նա հուսով է, որ [Ֆրանսիայի քաղաքների] փողոցներում բռնությունները կդադարեցվեն որքան հնարավոր է շուտ, և որ հասարակության մեջ կրկին կվերականգնվի խաղաղությունը», - ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում, ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Արդյունքում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։
 

Placeholder