Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր Կարմիր խաչի կողմից տեղափոխվել են ՀՀ
Իրավունք
12:02 01/07/2023
ԼՂՀ

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր Կարմիր խաչի կողմից տեղափոխվել են ՀՀ

Արցախի մարդու Իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է.

«Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:

Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»։

Placeholder
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր Կարմիր խաչի կողմից տեղափոխվել են ՀՀ