Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վնասվածքներից հետո հյուսվածքներում դիստրոֆիկ պրոցեսների մի շարք ախտանիշների համակցությունն անվանում են Զուդեկի համախտանիշ: Նյարդային վերջավորությունները գրգռվում են, հայտնվում է ցավ, և ոսկրային հատվածները սկսում են նոսրանալ։
Վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանը մանրամասնում է՝ զուդեկի համախտանիշ ձևավորվում է 3 տարբեր փուլերով.
▪I փուլում նկատվում են սուր ցավեր, մաշկի կարմրություն, տեղային ջերմություն։ Վերջույթի ցանկացած շարժման դեպքում ցավն ուժեղանում է և չի անհետանում նույնիսկ անշարժ դիրքում։ Հիվանդները սա համարում են բնական սալջարդ և չեն շտապում դիմել բժշկի։
▪II փուլում ցավը սկսում է նվազել, բայց առաջանում է հոդերի կոշտություն։ Այտուցը խտանում է, մաշկը գունատվում է, շոշափելիս դառնում կապտավուն և սառը: Ի հայտ են գալիս հաճախակի մկանային ջղաձգումներ:
▪III փուլում ցավն անհետանում է, գերակշռում է օստեոպորոզը: Վերջնական ատրոֆիան տեղի է ունենում մի քանի տարվա ընթացքում: Վերջույթի չափը զգալիորեն կրճատվում է, կրկին առաջանում են ցավեր, անհնարին են դառնում ակտիվ շարժումները, որն էլ աստիճանաբար վերածվում է հաշմանդամության։
Բուժումը որոշվում է հիվանդության փուլով: Առաջին փուլում կատարվում է կոնսերվատիվ բուժում, երկրորդում՝ տաբեր թերապիաներ կամ վիրահատական միջամտություն, իսկ երրորդ փուլում
բուժումն իրականացվում է միայն վիրահատական եղանակով: