Մոսկվայում տղամարդը պատանդ է վերցրել երեք կնոջ և մեկ երեխայի
Իրավունք
14:59 03/07/2023
Աշխարհ

Մոսկվայում տղամարդը պատանդ է վերցրել երեք կնոջ և մեկ երեխայի

Մոսկվայի Օչակովո-Մատվեևսկոյե շրջանում տեղի բնակիչը պատանդ է վերցրել երեք կնոջ և մանկահասակ երեխայի, գրում է «Լենտա․ռու»-ն։

Ըստ աղբյուրի՝ տղամարդը պատանդներին փակել է Ստարովոլինսկայա փողոցի բնակարանի սենյակներից մեկում  և նրանց սպառնում է հաշվեհարդարով:

Նշվում է, որ սպառնալիքների պատճառն անհայտ է, տղամարդը հաշվառված չէ նյարդահոգեբուժական դիսպանսերում ։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Placeholder
Մոսկվայում տղամարդը պատանդ է վերցրել երեք կնոջ և մեկ երեխայի