Բողոքի ակցիա. Եթե Դավիթ Ավետիսյանը ազատության մեջ չլինի, ապա բողոքի գործողությունները մասշտաբային բնույթ կկրեն
Քաղաքական
18:04 03/07/2023
Հայաստան

Բողոքի ակցիա. Եթե Դավիթ Ավետիսյանը ազատության մեջ չլինի, ապա բողոքի գործողությունները մասշտաբային բնույթ կկրեն

Այսօր՝ հուլիսի 3-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից կանայք բողոքի ցույց իրականացրել են ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել  Նուբարաշենի բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին, անհապաղ ազատ արձակելու նպատակով:

Բևեռից նշում են՝  երեկ՝ հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և դիմելով վերջինիս ասել՝ պատասխան ես տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթ Ավետիսյանին բերման են ենթարկել, տեղափոխել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ 6 ժամ պահելուց հետո ձերբակալել են նրա, ապա նոր միայն մեղադրանք առաջադրել: Մեղադրանք առաջադրվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով:

«Բողոքի ցույցի մասնակիցները նշել են,  եթե առաջիկայում Դավիթ Ավետիսյանը ազատության մեջ չլինի, ապա բողոքի գործողությունները մասշտաբային բնույթ կկրեն»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

Placeholder