Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Շուլգան կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Կիևի կողմից վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Imedi հեռուստաալիքը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ այս պահին հանդիպումը տեղի է ունենում ԱԳՆ-ում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 1-ին հաստատել է վրացական ավիաուղիների դեմ պատժամիջոցները՝ կապված Ռուսաստան թռիչքների վերականգնման հետ։ Կիևի 10 տարվա սահմանափակումների տակ ընկել է նաև ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։