Հայտնի է «Տիտան» սուզանավի պայթյունի հնարավոր պատճառը
Աշխարհում
12:04 03/07/2023
Աշխարհ

Հայտնի է «Տիտան» սուզանավի պայթյունի հնարավոր պատճառը

Օվկիանոսագետ, Պլիմուտի համալսարանի դոցենտ Ջասպեր Գրեմ-Ջոնսը հայտարարել է, որ «Տիտան» բատիսկաֆը կարող էր կործանվել միկրոճաքերի պատճառով, գրում է «Գազետա․ռու»-ն։ 

Փորձագետի խոսքով ՝ կրիտիկական պահին նման աննկատելի վնասները կարող են սկսել անվերահսկելիորեն ընդլայնվել ։ Բացի այդ, սուզանավն ուներ երկարավուն ձև, ուստի ջրի ճնշումը հավասարաչափ բաշխված չէր։ Օրինակ, գունդն, ըստ նրա, ունի ավելի կատարյալ ձև, քանի որ դրա վրա ջրի ճնշումը բոլոր կողմերից նույնն է։

«Ամեն անգամ, երբ բատիսկաֆը իջնում էր դեպի «Տիտանիկ», փոքրիկ ճաքեր էին առաջանում ։ Դրանք մնում են փոքր և աննկատ, բայց կրիտիկական պահին տեղի է ունենում դրանց արագ և անվերահսկելի աճ»,- ասել է նա «Associated Press»-ին։

«Ածխածնային կոմպոզիտները չափազանց դիմացկուն են։ Նրանք շատ դիմացկուն են: Բայց խնդիրն այն է, որ դրանք շարքից դուրս են գալիս մի փոքր այլ կերպ, քան մյուս նյութերը»,- ամփոփել է Գրեհեմ-Ջոնսը։
 

Placeholder