ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ն  նաև հերթական կեղծ պնդումն  է տարածել
Քաղաքական
13:29 03/07/2023
Հայաստան

ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Ադրբեջանի ՊՆ-ն  նաև հերթական կեղծ պնդումն  է տարածել՝  նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Placeholder
ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել