Վանեցյան. Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
Քաղաքական
15:31 03/07/2023
Հայաստան

Վանեցյան. Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը։

«Այսօր միացել եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին։ Շատ կարևոր եմ համարում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ այցելեն համայնքապետարաններ և իրենց ստորագրությամբ սատար կանգնեն Արցախին։ Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-գրել է  նաև ու հրապարակել հավաստագիրը։

 

Placeholder
Վանեցյան. Կոչ եմ անում միանալ «Հայաքվե»-ին՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում