Ֆրանսիայի ոստիկանությունը երկուշաբթի գիշերը մոտ 160 մարդու է ձերբակալել
Իրավունք
11:08 03/07/2023
Աշխարհ

Ֆրանսիայի ոստիկանությունը երկուշաբթի գիշերը մոտ 160 մարդու է ձերբակալել

Ֆրանսիայի ոստիկանությունը կիրակի լույս երկուշաբթի գիշերը ձերբակալել է անկարգություններին մասնակցած 157 մարդու։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հանրապետության ՆԳՆ-ին հղումով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել է երեք իրավապահ։ Բացի այդ, հարձակում է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի և ժանդարմերիայի զորանոցի վրա։ Թե կոնկրետ որտեղ է դա տեղի ունեցել, ալիքը չի նշում։

Գիշերվա ընթացքում գրանցվել է հրդեհի 352 դեպք՝ այրվել է 297 ավտոմեքենա և 34 շենք։ BFMTV-ն նշում է, որ «Ֆրանսիայում հինգ գիշեր տևած անկարգություններից հետո ոչ մի լուրջ միջադեպեր չեն գրանցվել»։

Placeholder
Ֆրանսիայի ոստիկանությունը երկուշաբթի գիշերը մոտ 160 մարդու է ձերբակալել