Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը
Աբովյանի ծննդատանը հուլիսի 2-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյան Վլադիմիրի եղբայրը՝ Լեոն։
«Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսածին մորը՝ Մարինա Սահակյանին»,- նշված է հաղորդագրությունում։
Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:
Նարեկ Ասատուրյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ընդունվելով բուհ ժամկետային ծառայության է անցել «Մարտունի 3»–ում։ Զոհվել է 2020-ի հոկտեմբերի 12–ին՝ չլքելով մարտական դիրքը։