Ռոբերտ դե Նիրոն իր ցավն է հայտնել 19-ամյա թոռան մահվան կապակցությամբ
Մշակույթ
11:50 04/07/2023
Աշխարհ

Ռոբերտ դե Նիրոն իր ցավն է հայտնել 19-ամյա թոռան մահվան կապակցությամբ

Աշխարհառչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն իր ցավն է հայտնել 19-ամյա թոռան՝ Լեանդրոյի մահվան կապակցությամբ, գրում է «Գազետա․ռու»-ն։ 

«Խորապես վշտացած եմ իմ սիրելի թոռան՝ Լեոյի մահվան կապակցությամբ։ Մեր ընտանիքը շատ երախտապարտ է ցավակցությունների համար։ Խնդրում ենք չանհանգստացնել մեր ընտանիքին՝ կորուստը սգալու համար», - ասել է դերասանը։

Դե Նիրոն չի բացահայտել Լեանդրոյի մահվան պատճառը։ Նրան ցավակցություն են հայտնել Լենի Կրավիցը, Նաոմի Քեմփբելը և Էնդի Քոենը։

Ռոբերտ Դե Նիրոյի թոռը ՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը, մահացել է 19 տարեկանում ։ Այս մասին հուլիսի 3-ին հայտնել Է Դե Նիրոյի դուստրը՝ Դրենան։

Դրենան դե Նիրոյի որդեգրած դուստրն է։ Նրա մայրը արտիստի առաջին կինն է՝ դերասանուհի Դայան Էբոտը։ Դե Նիրոն որդեգրել է Դրենային Էբոթի հետ ամուսնանալուց հետո և տվել նրան իր ազգանունը։ Կենսաբանական հորը Դե Նիրոյի 55-ամյա դուստրը երբեք չի տեսել։

Ռոբերտ Դե Նիրոն 2023 թվականի մայիսին հայտնել էր, որ յոթերորդ անգամ հայր է դարձել։ Ապրիլի 6-ին ծնվել է նրա դուստրը ՝ Ջիան։

Placeholder
Ռոբերտ դե Նիրոն իր ցավն է հայտնել 19-ամյա թոռան մահվան կապակցությամբ