ՌԴ ԱԳՆ-ն Մերձմոսկվայում անօդաչուների հարձակումը համարում է ահաբեկչություն
Քաղաքական
10:53 04/07/2023
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն Մերձմոսկվայում անօդաչուների հարձակումը համարում է ահաբեկչություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Մոսկվայի մարզում քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ՝ օդանավակայանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման այսօրվա փորձը միջազգային ահաբեկչություն է:

«Կիևի ռեժիմի կողմից այն շրջանի վրա հարձակվելու փորձը, որտեղ տեղակայված են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում ՝ օդանավակայանը, որն ի դեպ նաև արտասահմանյան չվերթներ է ընդունում, ահաբեկչության հերթական ակտ է»,- գրել Է Զախարովան:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ  դա Արևմուտքի մատակարարած կամ արևմտյան միջոցներով ձեռք բերած ԱԹՍ էր, ապա դա միջազգային ահաբեկչություն է։

Ըստ Զախարովայի՝ համաշխարհային հանրությունը պետք է գիտակցի, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ֆինանսավորում են ահաբեկչական ռեժիմը:

 

Placeholder