Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելը հայտարարել է Ջենինում պայթուցիկների ստորգետնյա պահեստների և երկու շտաբի ոչնչացման մասին
Երեքշաբթի գիշերը իսրայելցի զինվորականների լայնածավալ գործողության երկրորդ օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա պայթուցիկների պահեստներ, որոնք օգտագործվել է պայթուցիկ սարքերի համար և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան պաղեստինյան ճամբարում զինված խմբավորումների երկու օպերատիվ շտաբներ: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Գիշերվա ընթացքում բանակի, Գլխավոր անվտանգության ծառայության (SHABAK) ուժերը և Իսրայելի սահմանային ոստիկանությունը շարունակել են հակաահաբեկչական գործողությունները Ջենին քաղաքում և պաղեստինցի փախստականների ճամբարում»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ Իսրայելի սահմանային ոստիկանության ուժերը «գործել են Շին Բեթի հետախուզական տեղեկատվության հիման վրա՝ գտնելու և վնասազերծելու ստորգետնյա պայթուցիկները, որն օգտագործվել է Ջենին ճամբարի կենտրոնում պայթուցիկ սարքեր ստեղծելու համար»։ Բացի այդ, զինվորականները հայտնել են, որ այդ տարածքում հայտնաբերել և ոչնչացրել են զինված կազմակերպություններին պատկանող երկու օպերատիվ շտաբ:
Բանակը հավելել է, որ բացի այդ, «զինվորները Ջենինի շրջանում հայտնաբերել և վնասազերծել են նռնականետ», «առգրավել են զենք և ռազմական տեխնիկա»։