Առանց մեկնաբանության. Արցախից՝ Պուտինին նամակի մասին
Քաղաքական
12:28 04/07/2023
ԼՂՀ

Առանց մեկնաբանության. Արցախից՝ Պուտինին նամակի մասին

«Առանց մեկնաբանության»։ Այսպես արձագանքեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ  Լուսինե Ավանեսյանը տարածված այն տեղեկություններին, որ Արցախի իշխանությունները նամակ են ուղղել ՌԴ նախագահին։

Panorama.am-ն Արայիկ Հարությունյանի խոսնակից հետաքրքրվեց, նման նամակ ուղարկվե՞լ է Վ. Պուտինին, եթե այո, ի՞նչ արձագանք է եղել։

Հիշեցնենք, որ Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիրակի օրը գրել էր. «Արցախի իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման»։

 

Placeholder
Առանց մեկնաբանության. Արցախից՝ Պուտինին նամակի մասին