ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նոր Մոսկվայում և Մերձմոսկվայում հինգ ԱԹՍ-ների հարձակման մասին
Քաղաքական
09:54 04/07/2023
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նոր Մոսկվայում և Մերձմոսկվայում հինգ ԱԹՍ-ների հարձակման մասին

Ուկրաինան փորձել է հինգ անօդաչու թռչող սարքերով հարձակվել Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Նոր Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս ԱԹՍ ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով։ Եւս մեկ ԱԹՍ ճնշվել է ՌԷՊ միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ից հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան։

Placeholder
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նոր Մոսկվայում և Մերձմոսկվայում հինգ ԱԹՍ-ների հարձակման մասին