Ալիևը էլի չի հասկանում, որ հայկական ԶՈՒ-ն միայն Հայաստանինը չէ
Քաղաքական
12:35 05/07/2023
ԼՂՀ

Ալիևը էլի չի հասկանում, որ հայկական ԶՈՒ-ն միայն Հայաստանինը չէ

Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Ղարաբաղից, եթե իսկապես ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում: Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս կան հայկական զինված ուժերի ներկայացուցիչներ: Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելով, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Լեռնային Ղարաբաղը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության շփման գծի Մարտակերտի և Մարտունու հատվածներում ադրբեջանակն զինուժի կողմի հրադադարի խախտման, ծանր հրետանում և ԱԹՍ-ների կիրառման հետևանքով զոհվել էր Արցախի Պաշտպանության նախարարության 4 զինծառայող:Նրանցից երկուսի հարազատները ցանկացել են նահատակվածներին հուղարկավորել Եռաբլուրում: Լաչինում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետի ծառայողները լուսանկարել էին զոհվածներից մեկի՝ Երվանդ Թադևոսյանի ծննդյան վկայականը, որը ՀՀ զինանշանով է, սակայն այնտեղ փաստագրված է, որ նա ծնվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Ադրբեջանական կողմն այն օգտագործել է իր կեղծիքի քարողչության համար, թե իբր Արցախում ՀՀ ԶՈւ զինծառայողներ կան՝ Արցախի ժողովրդի դեմ հերթական ռազմական ագրեսիա կազմակերպելու հեռահար նապատակով:

Placeholder