Մոլդովայի կառավարությունը չեղաարկել է ԱՊՀ-ի հետ համագործակցության երկու համաձայնագիր
Քաղաքական
14:24 05/07/2023
Տարածաշրջան

Մոլդովայի կառավարությունը չեղաարկել է ԱՊՀ-ի հետ համագործակցության երկու համաձայնագիր

Մոլդովայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել ազատ առևտրի գոտու տեխնիկական խոչընդոտների, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՊՀ շրջանակներում ստորագրված համաձայնագրերը։ ՏԱՍՍ-ը հայտում է, որ Որոշումն ընդունվել է նիստի ժամանակ, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։

Մոլդովայի վերաբերմունքը ԱՊՀ-ի նկատմամբ սկսեց փոխվել 2020 թվականի նախագահական ընտրություններում Մայա Սանդուի հաղթանակից հետո, որը երբեք չի մասնակցել կազմակերպության գագաթնաժողովներին։ Այս տարի Քիշնևի հռետորաբանությունն ընդդեմ Համագործակցության դարձել է ավելի կոշտ: Արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն հայտարարել է ԱՊՀ-ի շրջանակենրում ստորագրված մի քանի համաձայնագրերի չեղարկման մեկնարկի մասին։ Այնուամենայնիվ, տնտեսական զարգացման և թվայնացման նախարար Դմիտրի Ալաիբան ասել է, որ հանրապետությունը պետք է իր տեղում թողնի տնտեսության համար օգտակարները։ Գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար Վլադիմիր Բոլյան, որը կարծում է, որ ԱՊՀ-ից դուրս գալը հարված կհասցնի երկրի հիմնական արդյունաբերությանը, հավատարիմ է մնացել նույն դիրքորոշմանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Քիշնևի քաղաքականությունն անվանել է երկդիմի՝ նշելով, որ, հայտարարելով ԱՊՀ-ից դուրս գալու իրենց ցանկության մասին, Մոլդովայի իշխանությունները չեն շտապում հրաժարվել Համագործակցությանը մասնակցության սոցիալ-տնտեսական առավելություններից։

Placeholder