Ալիևը Թուրքիայի ԱԳ նոր նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
Քաղաքական
15:02 05/07/2023
Տարածաշրջան

Ալիևը Թուրքիայի ԱԳ նոր նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  թուրք գործընկերոջ հետ քննարկել է Բավի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Նա պատմել է երկու երկրների միջև խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների մասին, որոնք «ապահովելու են կայուն խաղաղություն ու անվտանգություն հարավային Կովկասում»։

Զորւցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում թուրք-ադրբեջանական համագործակցությունը՝ ընդգծելով, որ առաջնորդվում են «մեկ ազգ-երկու պետություն» տրամաբանությամբ և ընդգծել են, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես կողք կողքի կլինեն։

Placeholder
Ալիևը Թուրքիայի ԱԳ նոր նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը