Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց
Իրավունք
10:01 05/07/2023
Հայաստան

Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց

Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին ասված է Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտնել էր, որ հուլիսի 2-ին Դավիթ Ավետիսյանը, «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել, իսկ ժամեր անց՝ ձերբակալել։

Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։
 

Placeholder
Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց