Այդ ցուցադրական քայլերն ուղղված են Ռուսաստանին կարգավորման գործընթացից հեռացնելուն.Զախարովան՝ Մակրոնի հայտարարության մասին
Քաղաքական
16:48 06/07/2023
Աշխարհ

Այդ ցուցադրական քայլերն ուղղված են Ռուսաստանին կարգավորման գործընթացից հեռացնելուն.Զախարովան՝ Մակրոնի հայտարարության մասին

«Նման հայտարարություններից հետո զգացվում է, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա առնականությանը»,-ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ «Ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե մնամ նման օրակարգ ունեցող միջազգային ընտանիքի գրեթե միակ անդամը»,-Մակրոնիմ մեջբերում է հայկական պարբերականը։

Զախարովան հավելել է, որ Մոսկվան երբեք չի դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի որակներով։

«Այն  մասին, թե ինչ պաթոսով էր նա խոսում է իր անձնական դերի և արժանիքների մասին թե՛ ԼՂ կարգավորման, թե՛ այլ հարցերում։ Ափսոս, որ նա ոչինչ չասաց նման արդյունավետ աշխատանքի գործնական արդյունքների մասին»,-ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ գործընթաց կա, բայց արդյունք չկա։

Մ.Զախարովան նշեց, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման գործում:

«2022թ ԵԱՀԿ Մինսկի խմբի Աշխատանքների սաբոտաժը՝ իրականում փլուզումը՝ այդ թվում նաև Փարիզի ջանքերով, անցյալ աշնանը բանաձևի ընդունումը, որով դատապարտում էր, ինչպես իրենք էին գրում, Ադրբեջանի ագրեսիան և պահանջում պատժամիջոցներ այդ երկրի և նրա պաշտոնական ներկայացուցիչների դեմ, կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումների Փարիզի նախաձեռնումը, այս ամենը ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է գիտելիք, գործողությունների պրոֆեսիոնալիզմ և հետևողականություն»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է, որ այդ ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, նախընտրական նպատակների իրականացմանը:  «Դրանք ոչ միայն դրական արդյունք չտվեցին բանակցային գործընթացում, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում վարկաբեկեցին Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դրը»-ասել է Զախարովան։

Placeholder