Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Հասարակություն
15:24 06/07/2023
Հայաստան

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 6-7-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-11-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
 

Placeholder