Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է
Սպորտ
15:41 06/07/2023
Հայաստան

Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է

Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը։

ՀՖՖ-ից հայտնում են, որ այժմ https://tickets.ffa.am -ը անցել է իր բնականոն աշխատանքին:

«Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից»,-մանրամասնում են ֆեդերացիայից։

 

Placeholder
Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է