Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. ԶԼՄ-ներ
Քաղաքական
16:35 06/07/2023
Տարածաշրջան

Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. ԶԼՄ-ներ

Թուրքիան հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած կարևորագույն հանդիպումից առաջ հստակ հասկացրել է, որ հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, եթե Ստոկհոլմը քայլեր չձեռնարկի Անկարայի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «TGRT Haber» հեռուստաալիքին։

Նշվում է, որ այսօր ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ Բրյուսելում տեղի կունենա կարևորագույն հանդիպում․ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ու հետախուզական մարմինների ղեկավարները բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն։
«Շվեդիան դեռ չի ձեռնարկել այն քայլերը, որոնք ակնկալում է Թուրքիան»,- հայտնել է հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան ներկայացնելու են արտգործնախարար Հաքան Ֆիդանը,  ազգային հետախուզության ծառայության ղեկավար  Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։

Placeholder