Լուկաշենկոն հայտարարել է, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ
Քաղաքական
13:54 06/07/2023
Աշխարհ

Լուկաշենկոն հայտարարել է, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այժմ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հանրապետության տարածքում չէ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Լուկաշենկոյի, Պրիգոժինը Ռուսաստանում է, իսկ մարտիկներն՝ իրենց մշտական ճամբարներում:

«Որքան ես այսօր առավոտյան տեղեկացված եմ, մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում։ Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, ապա նա Սանկտ Պետերբուրգում է։ Միգուցե նա մեկնել է Մոսկվա, բայց Բելառուսի տարածքում չէ»,- ասել է նա արտասահմանյան ու բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ»-ի մարտիկների տեղափոխումը Բելառուս կախված է ընկերության ղեկավարությունից և Ռուսաստանի իշխանություններից:

«Կախված կլինի նրանից, թե Վագների և Ռուսաստանի ղեկավարությունը ինչ որոշում կկայացնի, եթե նրանք անհրաժեշտ համարեն Բելառուսում որոշակի քանակությամբ մարտիկներ տեղակայել հանգստի, մարզումների համար, ես կկատարեմ իմ որոշումը»,- ասել է Բելառուսի նախագահը։
 

Placeholder