Կառավարությունը 313.9 մլն դրամ հատկացրեց 42 կրթական հաստատության փաստաթղթերի մշակման համար
Կրթություն, գիտություն
14:55 06/07/2023
Հայաստան

Կառավարությունը 313.9 մլն դրամ հատկացրեց 42 կրթական հաստատության փաստաթղթերի մշակման համար

«Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել 42 հաստատության համար, որոնցից 15-ը կրթահամալիրներ են, 20-ը՝ դպորց և 7-ը՝ մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքեր»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով բյուջեից  313.9 մլն դրամ հատկացնելու նախագիծը:

Նրա խոսքով՝ գումարը հատկացվելու է նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:

Նախարարը հայտնեց, որ կառավարության վերջին որոշումներով նման կրթական հաստատությունների թիվը կկազմի 172 և վերաբերելու է շուրջ 50 հազար երեխայի,  և դրանց նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար արդեն հատկացվել 1.6 մլրդ դրամ:
 

Placeholder