Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սխալմամբ ազատ են արձակվել Ֆրանսիայի քաղաքապետարաններից մեկի հրկիզողները
Ֆրանսիայի հյուսիսում քաղաքապետարանի ինը հրկիզողների նկատմամբ հետաքննությունը դադարեցվել է «ընթացակարգային սխալի» պատճառով, և նրանցից հինգը, ովքեր կալանքի տակ էին, սխալմամբ ազատ են արձակվել: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ հինգշաբթի հաղորդում է TF1-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ մարդկանց:
«Մոն-ան-Բարյուլի (Հյուսիսային դեպարտամենտ) քաղաքապետարանը (համայնքը) հրկիզելու մեջ կասկածվող ինը անձանց նկատմամբ հետաքննությունը դադարեցվել է «ընթացակարգային սխալի» պատճառով... Նրանցից հինգին ազատ են արձակել»,-հայտնել է հեռուստաալիքը։