Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը 313.9 մլն դրամ հատկացրեց 42 կրթական հաստատության փաստաթղթերի մշակման համար
«Նախագծով նախատեսվում է գումար հատկացնել 42 հաստատության համար, որոնցից 15-ը կրթահամալիրներ են, 20-ը՝ դպորց և 7-ը՝ մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքեր»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով բյուջեից 313.9 մլն դրամ հատկացնելու նախագիծը:
Նրա խոսքով՝ գումարը հատկացվելու է նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Նախարարը հայտնեց, որ կառավարության վերջին որոշումներով նման կրթական հաստատությունների թիվը կկազմի 172 և վերաբերելու է շուրջ 50 հազար երեխայի, և դրանց նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար արդեն հատկացվել 1.6 մլրդ դրամ: