Արցախում վեչ մի պեն չկա...
Քաղաքական
14:26 07/07/2023
ԼՂՀ

Արցախում վեչ մի պեն չկա...

Թշնամու կողմից պաշարված Արցախում խանութների դարակաշարերը դատարկ են։ Գների, ապրանքների տեսականու ցուցանակաների փոխարեն գրեթե բոլոր խանութների, վաճառակետերի ցուցափեղկերին ցուցանակներ են փակցված, որոնց վրա ձեռագրով նշված են վեչ մի պեն չկա, նույնիսկ տոպրակ։ Չկան կաթնամթերք, միրգ-բանջարեղեն, երեխաների կերեր, տակդիրներ, շաքարավազ, սիգարետ։ Թե երբ կլինի, արցախցի ձեռներեցներից մեկը գրավոր պատասխանել է. «когда-нибудь»։

«Ստեփանակերտի միրգ-բանջարեղենի խանութներում իրավիճակն այսպիսին է: Երբեմն որոշ ապրանքներ են հայտնվում և շատ արագ սպառվում: Տեղական արտադրանքը շրջաններից Ստեփանակերտ հասցնելն էլ վառելիքի սղության պատճառով դժվար է»,-գրում է Civilnet-ը։ ԱՅն իր ֆեյսբուքյան էջում Արցախում արված  լուսանկարներ է հրապարակել։

 






Placeholder