Հայաստան-Խորվաթիա հանդիպումը՝ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում. Ո՞վ կհաղթի
Սպորտ
14:18 07/07/2023
Հայաստան

Հայաստան-Խորվաթիա հանդիպումը՝ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում. Ո՞վ կհաղթի

Երեկ մի քանի ժամում սպառվեցին Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը։ Panorama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչո՞վ է պայմանավորված երկրպագուների նման ակտիվությունը, ի՞նչ արդյունքով կավարտվի խաղը։

«Ակտիվությունը պայմանավորված է վերջին խաղերի հաղթանակներով, մեր հավաքականը շատ լավ խաղաց վերջին երկու խաղերում, չնայած Թուրքիայի հետ եղավ պարտություն, բայց հետո մենք երկու խաղ հաղթեցինք, և ակտիվությունը դրանով է բացատրվում։   Ցավոք, շատ վատ է, որ մեր ազգը միայն հաղթանակներից հետո է ստադիոն գնում, բայց այս ակտիվությունը նաև մեր տաղաներին է շատ ոգևորում ու նրանց միմիայն հաղթանակ եմ մաղթում, որ մենք վերջապես անցնենք»,-ասաց մի երիտասարդ աղջիկ։

Հարցման բոլոր մասնակիցները մեր հավաքականին մաղթեցին հաղթանակ, հաջողություն, տղաներին առողջություն և լավ հանդիպում։

«Միանշանակ հաղթանակ եմ մաղթում, բայց ասեմ, որ ես ֆուտբոլից ահավոր հեռու եմ։ Եթե նախորդ խաղերի տրամաբանությանն ես նայում, հնարավոր է և հաղթեն, եթե նույն ձևով, մոտիվացված խաղան»,-ասաց քաղաքացին։

Քաղաքացիներից մեկի կանխատեսման համաձայն, հնարավոր է՝ Խորվաթիան հաղթի. 
«Կարծում եմ՝ Խորվաթիան կհաղթի, քանի որ ուժեղ թիմ է, բայց մեր հավաքականին կմաղթեմ, որ բոլորին հաղթի»։
 

Placeholder
Հայաստան-Խորվաթիա հանդիպումը՝ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում. Ո՞վ կհաղթի