Wildberries-ի առավել եկամտաբեր կետը գործում է Աշտարակում
Տնտեսություն
11:35 07/07/2023
Հայաստան

Wildberries-ի առավել եկամտաբեր կետը գործում է Աշտարակում

Wildberries-ը գործարկել է ԱՊՀ երկրների հանձնման կետերի  գործընկեր-սեփականատերերի աջակցության ծրագիր։ Դրա շրջանակում ընկերությունը ներկայացրել է, թե ԱՊՀ երկրների որ քաղաքներում կետեր բացելիս սեփականատերերն ավելի մեծ եկամուտ կստանան։

Այսպես, ըստ ընկերության, Wildberries-ի հանձնման կետերի մեծ պահանջարկ կա Արարատում, Ստեփանավանում, Հրազդանում, Գյումրու հարավային հատվածում։

Ընկերությունը նաև հրապարակել է առավել մեծ եկամտաբերությամբ աշխատող հանձնման կետերի վարկանշային աղյուսակը։ Առաջին երկու տեղերում բելառուսական քաղաքներում տեղակայաված կետերն են, երրորդ տեղում Հայաստանի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում տեղակայված կետը։ Սեփականատիրոջ եկամուտների աճը կազմել է 469 տոկոս։

Տասնյակում են նա Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցում տեղակայված կետը՝ 420 տոկոսանոց աճով, Արարատ քաղաքաի Արարատյան փողոցում գտնվող կետը՝ 374 տոկոսանոց աճով։

«Մենք ցանկանում ենք լրացուցիչ կերպով աջակցել գործընկերներին՝ նոր կետեր բացել  այն վայրերում, որտեղ դրանց պակասն ամենաշատը կա»,-նշել են ընկերությունից։
 

Placeholder
Wildberries-ի առավել եկամտաբեր կետը գործում է Աշտարակում