Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգսի Ստեփանյանը նույնպես միացել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին։
«Ազգային արժանապատվության, պատմական արդարության վերականգնման, հանուն այդ ամենի թափված իմ զինակիցների, իմ և իմ զինվորների արյան, զինվորի իմ պատիվն ու պարտքը գիտակցելով ես մասնակցում եմ ՀայաՔվեին` Հայի Արցախը, Հակական Արցախը երբեք չի կարող լինել մաս մի արհեստածին պետության..»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականին մարտական առաջադրանք կատարելիս զրկվել է երեք վերջույթներից ։
Հետագայում հիմնել է հայ հերոսների վերականգնողական կենտրոնը, որտեղ նաև իր փորձով օգնում է զինհաշմանդամներին կյանք վերադառնալ։
Նա բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն է։