Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը
Մշակույթ
19:56 07/07/2023
Հայաստան

Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը՝ «Փոխակերպում/ Transformation» խորագրով։ Այս մասին տեղեկացնում է Կապանի համայնքապետարանը։

«Հայկ Գրիգորյանը «տրանսֆորմացիա» սկսել է նկարել համավարակի մեկուսացման, պատերազմի, անորոշության և ունայնության մեջ, ինչն էլ նկարչի համար դարձել է փրկօղակ, ժամանակն ու հույզերը ազատագրելու միջոց։

Ցուցահանդեսին ներկաները ծանոթացել են նկարչի կտավներին, շփվել նրա հետ, ինչպես նաև նվերներ ստացել։

Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 12-ը»,- նշված է հաղորդագրությունում:

 

Placeholder
Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը