Պարսից ծոցի երկրներ կատարելիք այցից Էրդողանն ակնկալում է շուրջ 10 մլրդ դոլարի ուղղակի ներդրում
Քաղաքական
18:11 07/07/2023
Տարածաշրջան

Պարսից ծոցի երկրներ կատարելիք այցից Էրդողանն ակնկալում է շուրջ 10 մլրդ դոլարի ուղղակի ներդրում

Ամերիկյան «Reuters» լրատվական գործակալության հետ հարցազրույցում թուրք պաշտոնյան, ում անունը գաղտնի է պահվում, տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ կատարելիք այցից մեծ սպասումներ ունի: 

Էրմենիհաբերի փոխանցմամբ, մասնավորապես նշվում է, որ այցի ընթացքում ծրագրվում են մի քանի պայմանգրերի ստորագրումներ, որոնք էլ իրենց հերթին ենթադրում են շուրջ 10 մլրդ դոլարի ուղղակի ներդրում Թուրքիայում:

Մեկ այլ թուրք պաշտոնա, ում անունը ևս չի հրապարակվում, նշել է, որ վերոհիշյալ ներդրումները կլինեն մոտ ժամանակներում:«Reuters»-ի տեղեկություններով՝ ներդրումների ընդհանուր գումարը տնտեսության, շրջակա միջավայրի և արտադրության ոլորտում կազմելու է շուրջ 30 մլրդ դոլար:

Նշվում է, որ Էրդողանը հուլիսի 17-19-ը պետ է մեկնի Սաուդիան Արաբիա, Քաթար, Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ) և հանդիպի այդ երկրների ղեկավարների հետ:

Placeholder