Քաղաքացին՝ Երևանի քաղաքապետարանին. Ձեր մոտ ավանդույթ է համայնքի բյուջեն ասֆալտի վրա փոշիացնելը
Հասարակություն
09:16 07/07/2023
Հայաստան

Քաղաքացին՝ Երևանի քաղաքապետարանին. Ձեր մոտ ավանդույթ է համայնքի բյուջեն ասֆալտի վրա փոշիացնելը

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Հայկ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել.

«Երևանի քաղաքապետարան, ձեր մոտ ավանդույթ ա համայնքի բյուջեն ասֆալտի վրա փոշիացնելը։

Ասենք թե Տիգրան Ավինյանը մատ թափ տվեց, ասեց փոսերը լցրեք, ու էտ ափալ-թափալ արեցիք։ Ընդամենը մի շաբաթ հետո եկել Ավան-Առինջ թաղամասում կտրում եք թարմ արած ասֆալտը, որ խողովակներ քաշեք, է հետո՞։

Դուք ոնց բառդակ հիմնարկ եղել եք, նույնն էլ շարունակում եք մնալ։ Անոռուգլուխ աշխատանքի իմիտացիա անելու մեծագույն վարպետներ»։



Placeholder