Ֆրանսիան հայտնում է, որ 5 միլիոն եվրո կհատկացնի ժողովրդի ընտրյալներին հարձակումներից պաշտպանելու համար
Իրավունք
18:08 07/07/2023
Աշխարհ

Ֆրանսիան հայտնում է, որ 5 միլիոն եվրո կհատկացնի ժողովրդի ընտրյալներին հարձակումներից պաշտպանելու համար

Ֆրանսիայի իշխանությունները նախատեսում են հատկացնել 5 միլիոն եվրո՝ քաղաքապետերի և պատգամավորների վրա վերջին հարձակումներից հետո ընտրված պաշտոնյաներին պաշտպանելու միջոցառումներն ուժեղացնելու համար: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է հանրապետության տարածքային համայնքների հարցերով նախարար-պատվիրակ Դոմինիկ Ֆորը։

Նրա խոսքով, համապատասխան ծրագիրը, որի իրականացման համար «կհատկացվի 5 մլն եվրո», կներկայացվի ուրբաթ օրը։ Բյուջեն կնախատեսի ագրեսիայի դեպքում տեսահսկման տեսախցիկների և նախազգուշական համակարգերի տեղադրումը, դատական ծախսերի վճարումը և տուժածներին և նրանց ընտանիքներին հոգեբանական աջակցության տրամադրում։

«Ներկայումս քաղաքապետի դատավարությունը կարող է ծախսեր առաջացնել, և նա կարող է մնալ առանց իրավական պաշտպանության», -ասել է Ֆորը:

Նախարար-պատվիրակի խոսքով, ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերն աճում են։ «Վերջին մի քանի օրվա ընթացքումժողովրդի 17 ընտրված ներկայացուցիչներ ենթարկվել են ֆիզիկական հարձակման, վիրավորվել են կա՛մ իրենք, կա՛մ իրենց ընտանիքի անդամները»,- ասաց նա՝ նշելով, որ այդպիսով հարձակում է կատարվել հանրապետության վրա և վալեց.«Այս գործողությունները չպետք է անպատիժ մնան, ցուցադրական դատավճիռներն արդեն կայացվել են»։
 

Placeholder