Հայ պատանիներն առաջին հորիզոնականներում են շախմատի միջազգային մրցաշարում
Սպորտ
20:12 07/07/2023
Հայաստան

Հայ պատանիներն առաջին հորիզոնականներում են շախմատի միջազգային մրցաշարում

Շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայ պատանիները առաջին հորիզոնականներում են շախմատի միջազգային մրցաշարում։

««Batumi Municipality Cup-2023» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ և այժմ առաջին հորիզոնականում է գտնվում ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը, ով 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

ՖՎ Բենիկ Ագասարովը և ՖՎ Արսեն Դավթյանը զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Էրիկից հետ մնալով 1 միավորով:

Պատանիները նաև զգալիորեն բարելավում են իրենց վարկանիշները:
Ընթացիկ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ»։

Placeholder