Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.5% գնանկում
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.5%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 3.6% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Վիճակագրության համաձայն՝ հնդկացորենի գինը 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ նվազել է 23.1%-ով, ոսպինը՝ 20.7%-ով, ոլոռինը՝ 12.6%-ով, բրնձինը՝ 7.9%-ով, ձավարինը՝ 4.2%-ով, հաճարինը՝ 3.0%-ով, լոբունը՝ 2.6%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 3.4%, 2.9%, 0.8%, 0.8%, 0.2%, 0.8%, 0.7%-ով:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 16.3%, մակարոնեղենի 7.3%, հացի՝ 5.4%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 4.2%, 1.8%, 0.7% գնանկում:
Մարգարինի, «Իշխան» ձկնատեսակի և կարագի գները 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ նվազել են 10.6%, 4.6% և 4.4%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.9%, 1.8% և 1.9 %-ով:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 39.2%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 5.1%-ով:
Տավարի մսի, թարմ կաթի և պանրի գները 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ աճել են 9.0%, 4.7%, և 4.4%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.6%, 0.7% և 1.6% գնանկում:
Դրան զուգընթաց, 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ ձվի գինն աճել է 21.7%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 0.3%-ով:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում խոզի մսի գինը նվազել է 10.1%-ով, գառան մսինը՝ 1.6%-ով, թռչնամսինը՝ 0.1%-ով, իսկ 2023թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.8%, 1.0% և 0.1% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնանկում, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 1.3% գնաճ:
2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների 10.1%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 3.1% գնաճ:
Ինչ վերաբերում է միրգ-բանջարեղենին, բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 28.1%, իսկ 2023թ. մայիսի համեմատ՝ 23.1% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ գները նվազել են 6.5%-ով, իսկ2023թ. մայիսի համեմատ՝ 0.3% -ով:
2023թ. հունիսին մայիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 13.16%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.21 տոկոսային կետով: