Մի քանի ժամում Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին
Սպորտ
11:06 07/07/2023

Մի քանի ժամում Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին

Երեկ մի քանի ժամում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվեցին։

Հիշեցնենք, որ տոմսերի վաճառքը մեկնարկել էր հուլիսի 3-ին, սակայն երկու ժամ անց տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվեց. դեպի https://tickets.ffa.am կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացան տեխնիկական խնդիրներ:

Երեկ հայտարարվեց տոմսերի վաճառքի վերսկսման մասին, մի քանի ժամ արդեն ՀՖՖ-ն հայտնեց՝ բոլոր տոմսերը սպառված են։

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող էր գնել ոչ ավել, քան 5 տոմս։ 

Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ։

 

 

Placeholder
Մի քանի ժամում Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին