Երասխում մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է
Տնտեսություն
15:10 07/07/2023
Հայաստան

Երասխում մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է

Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է, այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։

Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։

Հակոբյանը նշել է, որ շուրջ մեկ շաբաթ է՝ գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։

«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում», - ասել է տնօրենը։

Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ վիրավորում ստացած Հնդկաստանի քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին։

Placeholder
Երասխում մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է