«Հրապարակ». ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել Հայաստան
Օրվա մամուլ
09:28 08/07/2023
Հայաստան

«Հրապարակ». ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել Հայաստան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս օրերին Ռուսաստանից հերթական փորձագիտական խումբն է գործուղվել Հայաստան: ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել` պարզելու հակառուսական տրամադրությունների աճի պատճառները։ Նրանք հանդիպելու են հասարակական տարբեր խմբերի հետ։

Սա վերջին տարիներին ռուսական կողմի առաջին նախաձեռնությունը չէ, պարբերաբար նման այցեր են իրականացնում, սակայն դրանից հետեւություններ չեն անում եւ չեն գիտակցում, թե որտեղ են իրենց սխալները: Իսկ դրանք, եթե կարճ ձեւակերպենք, Արցախում իրենց պահվածքն է եւ հայ հասարակության հետ աշխատելու անկարողությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել Հայաստան