Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զախարովան մեկնաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը որը տարածվել էր Լվովում տեղի ունեցած պայթյունից հետո
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը Լվովում համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկի բուֆերային գոտում պայթյունի մասին ցույց է տալիս կազմակերպության ներսում «կողմնակալ և անհետևողական մոտեցում»: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել էր, որ Ուկրաինայի Լվով քաղաքում համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկի բուֆերային գոտում պայթյուն է տեղի ունեցել, որը կազմակերպությունն անվանել է «հարձակում»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, որը չի նշում իր տեղեկատվության աղբյուրը, պայթյունը տեղի է ունեցել պատմական շենքում, որը գտնվում է «Լվով-Պատմական համույթի կենտրոն» համաշխարհային ժառանգության օբյեկտի բուֆերային գոտում:
«Կազմակերպության քարտուղարությունն իր մենթորական հայտարարությամբ, որը նախատեսված է հիմնականում արևմտյան մայրաքաղաքների համար, ևս մեկ անգամ դրսևորեց կողմնակալ և անհետևողական մոտեցում, որի բնորոշ գիծը պետությունների բաժանումն է «լավ» և «վատ»»,- մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ն։ .
Այս առնչությամբ Զախարովան նշել է, որ չնայած Մոսկվայի Կրեմլի և Կարմիր հրապարակի համաշխարհային ժառանգության օբյեկտի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանի դեմարշին, միջադեպը հասարակական արձագանք չի ստացել կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից։