Լիտվայում պակիստանցու հետ տեղի ունեցած միջադեպը համարում են «Մեդինինկայ» սահմանային անցակետի փակման պատճառը.
Քաղաքական
18:00 08/07/2023
Աշխարհ

Լիտվայում պակիստանցու հետ տեղի ունեցած միջադեպը համարում են «Մեդինինկայ» սահմանային անցակետի փակման պատճառը.

Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լիտվան բելառուսա-լիտվական սահմանին Մեդինինկայի սահմանային անցակետի փակման պատճառ է համարում պակիստանցու հետ տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Դրանից հետո Լիտվան դադարեցրել է ֆիզիկական անձանց և տրանսպորտային միջոցների գրանցումը սահմանային անցակետում։

Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Լիտվան միակողմանիորեն արգելափակել է Բելառուսի հետ սահմանի երթևեկությունը Մեդինինկայի անցակետում։

Նախարարությունն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը բաց թողնել, իսկ Լիտվան պատասխանատու է իրավիճակի սրման և հերթի համար։

Մինչ այդ հայտնի դարձավ, որ լեհական բանակի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին ռազմական կոնտինգենտի ուժեղացման մասին։

Placeholder