Հռոմի պապը Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահն անվանել է «խայտառակություն հասարակության համար».
Աշխարհում
17:23 08/07/2023
Աշխարհ

Հռոմի պապը Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահն անվանել է «խայտառակություն հասարակության համար».

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահը, ովքեր փորձում են լողալով հասնել Եվրոպայի ափեր, «խայտառակություն են հասարակության համար»։ ՏԱՍՍ-ը գրում է, որ շաբաթ օրը հովվապետը ուղերձ է հղել Ագրիջենտոյի արքեպիսկոպոս Ալեսանդրո Դամիանոյին՝ Լամպեդուզա կղզի կատարած այցի տասնամյակի կապակցությամբ։

Ֆրանցիսկոսը անդրադարձել է Միջերկրական ծովում ողբերգությունների կրկնությանը։

«Անմեղ մարդկանց, հիմնականում երեխաների մահը, ովքեր փնտրում են ավելի խաղաղ գոյատևում, հեռու պատերազմից և բռնությունից, ցավալի և խլացուցիչ աղաղակ է, որը չի կարող մեզ անտարբեր թողնել», -մեջբերում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը և շարունակում. «Ամոթ է մի հասարակության համար, որն այլևս չգիտի, թե ինչպես սգալ և խղճալ ուրիշներին»:

Հռոմի պապն իր քարոզներում հաճախ է բարձրացնում միգրանտների ու փախստականների տառապանքների թեման և ուշադրություն հրավիրում կյանքեր փրկելու անհրաժեշտության վրա։ 2013 թվականի հուլիսի 8-ին նա այցելել է իտալական ամենահարավային Լամպեդուզա կղզին, որտեղ հարյուրավոր անօրինական միգրանտներ մահացել են Աֆրիկայից Սիցիլիական նեղուցի ջրերով անցնելիս։
 

Placeholder