Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են ռազմավարական հարցերի շուրջ երկխոսություն սկսել
Քաղաքական
21:36 07/07/2023
Տարածաշրջան

Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են ռազմավարական հարցերի շուրջ երկխոսություն սկսել

 Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը Բաթումիում կայացած հանդիպմանը պայմանավորվել են բարձր մակարդակով երկխոսություն սկսել ռազմավարական հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

«Համատեղ ձգտելով նպաստել տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը, Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվեցին բարձր մակարդակով երկխոսություն սկսել ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կհաղորդի մեր հաջող համագործակցությանը և միևնույն ժամանակ կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլի ծառայության տարածած տեղեկատվության՝ հանդիպմանը Ղարիբաշվիլին, կրկին հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Երկու երկրների վարչապետները քննարկել են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև նշել են Վրաստանի և Հայաստանի միջգերատեսչական տնտեսական հանձնաժողովի դերը։

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բաթում է ժամանել ուրբաթ։
 

Placeholder
Փաշինյանը և Ղարիբաշվիլին պայմանավորվել են ռազմավարական հարցերի շուրջ երկխոսություն սկսել