Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Էրդողանն երեկ ասել էր, որ հաջորդ ամսվա ընթացքում ակնկալում է ՌԴ նախագահի այցը Թուրքիա՝ մանրամասնելով, որ անձնական հանդիպում կարող է տեղի ունենալ «առաջիկա երկու ամիսների ընթացքում»։
«Առայժմ ոչ, մենք ձեզ կտեղեկացնենք»,-պատասխանել է Պեսկովը հարցին, թե արդյոք հստակություն կա Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակի և վայրի վերաբերյալ, և արդյո՞ք հնարավոր է այն կայանա օգոստոսին։