Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին
Պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կասետային զինամթերք է փոխանցում Ուկրաինային՝ որպես օգնության նոր փաթեթի մաս։
«800 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթը կներառի 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, այդ թվում՝ կասետային զինամթերք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում։
Ըստ Կոլի՝ ԱՄՆ-ն ունի հարյուր հազարավոր կասետային զինամթերք, սակայն Ուկրաինային փոխանցված քանակի մասին չի հայտարարվի։
«Մենք հարյուր հազարավոր նման զինամթերք ունենք, բայց ստույգ թվի մասին չեմ խոսի, որպեսզի տեղեկություն չտամ Ռուսաստանին»,-ասել է նա։
Կոլը նաև նշել է, որ Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհասցվի շարունակվող հակահարձակման ընթացքում։
«Մենք կենտրոնանում ենք հակահարձակման շրջանակի վրա»,- փոխանցման ժամկետների մասին հարցին պատասխանել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։