Նորվեգական Բերգենում ադրբեջանցին ուկրաինացի փախստական կնոջ է սպանել
Իրավունք
14:44 10/07/2023
Աշխարհ

Նորվեգական Բերգենում ադրբեջանցին ուկրաինացի փախստական կնոջ է սպանել

Բերգենի հյուրանոցներից մեկում 30-ամյա ուկրաինացի փախստական կին է սպանվել: Այդ մասին հայտնում է Nettavisen հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի կեսօրին Magic Hotel Solheimsviken հյուրանոցում, որտեղ բնակվում են Ուկրաինայից փախստականներ։ Իրավապահները տեղեկություններ չեն հայտնում սպանության զենքի և կնոջ սպանության մանրամասների մասին։

Նա երեխա է ունեցել, որն իր հետ եղել է հյուրանոցում, սակայն ոստիկանները չեն պարզել, թե արդյոք նա հանցագործության պահին մոր կողքին է եղել։ Տուժողին գտել են հյուրանոցի աշխատակիցները սենյակներից մեկում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 90 րոպե անց նա  ստացած վնասվածքներից մահացել է։

Իրավապահ մարմինների գլխավոր կասկածյալները համարում են սպանվածի համախոհին և նրա երեխայի հորը՝ Ադրբեջանի 30-ամյա քաղաքացու։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել, հարցաքննել, սակայն նա մեղքը չի ընդունում։ Տղամարդուն տեղափոխել են կալանավայր։
 

Placeholder